-
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները23:4209.12.24
-
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանում23:2509.12.24
-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
-
ՀասարակականՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում17:1809.12.24
-
ՀասարակականՇիրակում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր15:4909.12.24
Արցախից ես՝ քոչվոր ես. վեճ դպրոցում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի ավագանու անկախ անդամ Ալբերտ Մովսիսյանն ահազանգի հետքերով այցելել է Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց: Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը մանրամասներ է ճշտել նրանից: Պարզվում է՝ 4-րդ դասարանցիների մեջ վիճաբանություն է ծագել և փորձել են նեղացնել արցախցի երեխայի՝ նրան անվանելով «քոչվոր», «անհայրենիք»:
Պարոն Մովսիսյան, տեղեկացանք, որ անմիջապես արձագանքել եք տեղի ունեցածին և այցելել դպրոց: Ի՞նչ է իրականում կատարվել:
Ահազանգը հետևյալն էր՝ երկու 4-րդ դասարանի աշակերտ վիճել են և մեկը մյուսին անվանել է «քաչվոր», քանի որ վերջինս եկել է Արցախից: Անմիջապես այցելեցի դպրոց ու հանդիպեցի դպրոցի տնօրենի, ուսումնական գծով ղեկավարի, հոգեբանի և դասվարի հետ: Անշուշտ, եղավ բուռն խոսակցություն: Գնացի անմիջապես խնդրի առարկա հանդիսացող դասասենյակ, որտեղ երգի դասաժամ էր: Խոսեցի երեխաների հետ, բացատրեցի հայրենիքի նշանակությունը՝ շեշտը դնելով Արցախի վրա և օրինակ բերեցի մեր հերոս տղաներին, ովքեր նահատակվել են հանուն մեր Արցախ հողի: Հուսամ՝ այցս և խոսքս երեխաների վրա ազդեցություն կթողնի: Թեև նման հարցերում պետք է համատեղ աշխատեն՝ ծնողը, ուսուցիչը, հոգեբանը: Պետք է հատուկ դասընթացներ անցկացվեն հայրենաճանաչության վերաբերյալ, քանի որ եղավ նույնիսկ երեխա, ով ասաց, թե՝ ինքը արմատներով լոռեցի է, սակայն հայ է: Այստեղ մենք իսկապես խնդիր ունենք երեխաններին, հատկապես չափահասության շրջանում գտնվող պատանիներին բացատրելու, որ բոլորս ենք հայ՝ անկախ տարածաշրջանից:
Իսկ ինչպիսի՞ն էին տնօրենի և ուսուցչակազմի մոտեցումները:
Բնականաբար, զարմացած, քանի որ նրանց նման խնդիր ծանոթ չէր: Տնօրենի խոսքերով՝ նրանք մշտապես արցախցու կողքին են եղել ու կմնան և այս պահին դպրոցում ուսանում է 35 արցախցի աշակերտ:
Ընդհանուր առմամբ՝ ինչպիսի՞ վիճակում էր գտնվում դպրոցը:
Դպրոցն արդեն իսկ ջեռուցվում էր, կահավորված էր անհրաժեշտ գույքով, վերանորոգված էր, ուներ ապաստարան: Սպորտդահլիճը գտնվում էր փոքրի-ինչ անբարենպաստ վիճակում, բացակայում էր անհրաժեշտ գույքը՝ փափուկ հատակ, այծիկ և այլն: Փատուհանը կոտրված էր և ամրացված ստվարաթղթով: Պատերը խոնավ էին:
Զինվորի անկյունը պահպանվա՞ծ է:
Այո, միջանցքում կար նախատեսված անկյուն հենց դպրոցի սաների նկարներով, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ Ռոբերտ Աբաջյանի նկարներն առանձնացված էր հատուկ դասասենյակում, որտեղ նրա մասին պատմող տվյալններ կային նաև: Ընդհանուր առմամբ, դպրոցը լավ վիճակում էր, միայն խնդիրը սպորտդահլիճի հետ էր, որը կլինեմ հետևողական, որպեսզի կահավորվի պատշաճ կերպ: Խնդիրն այլ հարթության մեջ է՝ պետք է մեր աշակերտների հետ անցկացնել լուրջ աշխատանք, որպեսզի այլևս նմանատիպ խնդիրների առաջ չկանգնենք: Նկատեք, որ խոսքը դեռ 4-րդ դասարանցիների մասին է, իսկ եթե նմանատիպ խոսակցություն լինի ավելի բարձր դասարանցիների՞ մոտ: Պարզ է չէ, ինչերի առաջ կկանգնենք: Հետևաբար, կրկնում եմ՝ աշխատանք պետք է կատարեն ե՛ւ ծնողները, ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ հոգեբանները: Ինչպես նաև հատուկ դասընթացներ պետք է տարվի այս ուղղությամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: