Լրահոս
Հասարակական
17:42
29.05.24
184

Արցախից բռնի տեղահանված 1437 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳ փոխնախարար

Img default alt hy

Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել ԼՂ-ից բռնի տեղահանված 96,696 անձ, հաշվառման են կանգնել 83,942-ը, քաղաքացիության համար դիմել է 2075 անձ, որոնցից 1437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիական դիմումների մասին տվյալներ: