Լրահոս
Հասարակական
13:29
08.12.24
1 098

Արարատում աղբատարի վարորդը և աշխատակիցը փողոցում ընկած հայտնաբերել են հնդիկ գործընկերոջը

Img default alt hy

Դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արտաշատ համայնքի Ոստան բնակավայրի 1-ին փողոցում աղբատար ավտոմեքենայի վարորդը և ազգությամբ հնդիկ աշխատակիցը նկատել են, որ մյուս աշխատակիցը, ով ևս ազգությամբ հնդիկ է անգիտակից վիճակում ընկած է գետնին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Արթուր Նարինյանը։

Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։