-
ՔաղաքականԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան23:5524.01.25
-
ՄիջազգայինԹրամփի միջուկային առաջարկը Պուտինին. ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու աշխատանքն սկսված է23:0324.01.25
-
ՀասարակականՎլադիմիր Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում22:5324.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել22:3924.01.25
-
ՀասարակականՔաղաքացին ինչպե՞ս ID հանի, եթե Հայաստանում չէ. մեծ չարչարանք կամ հայտարարագիր կոչվող բեռը22:2624.01.25
-
ԻրավականՀարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել22:2024.01.25
-
ՀասարակականԱրագածոտնում, Շիրակում, Վայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում22:0024.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ արժե Եվրոպա գնալը ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար. եվրո-օրինագծին՝ դրական եզրակացություն21:4424.01.25
-
Մշակույթ«Գիտության կազմակերպում և կառավարում». Ատոմ Մխիթարյանի և Արմեն Ճուղուրյանի գիրքը21:1124.01.25
-
ՔաղաքականԵրևանին դրդում են՝ խզել կապերը Մոսկվայի հետ. Լավրովը խոսել է Միրզոյանի հետ հանդիպումից 3 օր անց20:4024.01.25
-
ՔաղաքականՇատ տգեղ բան եք անում, տիկի՛ն Հակոբյան. երկու կանանց վեճ՝ Հայաստանի եվրոպական ճանապարհին20:1224.01.25
-
ՔաղաքականՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր19:5824.01.25
-
ԻրավականԵրեխա եմ տվե, տարե կոխել եք պաժառը. թեժ վիճաբանություն՝ հրդեհի գործով դատական նիստին19:3024.01.25
-
ՔաղաքականԱրևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան19:1224.01.25
-
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուս սահմանապահները կհեռանան Հայաստանի սահմաններից՝ նաև ամերիկյան աջակցությամբ18:3024.01.25
-
ԱռողջապահականՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր18:1724.01.25
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում բողոքել է ՀԱՊԿ-ից
Ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ ներգրավածության հարցին, նշել է՝ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է, բայց հիասթափված է կառույցից, քանի որ, նրա ձևակերպմամբ, «իրական աջակցություն չի ստացել»։
«Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: Տասնամյակներ շարունակ մտածել եք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։
Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության: Դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը: Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքը տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին է:
«Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»,- նշել է նա:
- 23:55 24.01.25 Խորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան Կարդալ ավելին
- 23:30 24.01.25 Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձագանքի մասին. Լևոն Քոչարյան Կարդալ ավելին
- 22:13 24.01.25 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր Կարդալ ավելին
- 21:44 24.01.25 Ի՞նչ արժե Եվրոպա գնալը ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար. եվրո-օրինագծին՝ դրական եզրակացություն Կարդալ ավելին