-
ՄիջազգայինՀորդորում ենք բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում. Սիրիայի հայկական համայնքի ղեկավար23:5408.12.24
-
ՀասարակականՀանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը (Լուսանկարներ)23:1908.12.24
-
ՀասարակականԵթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն22:4908.12.24
-
ՄիջազգայինՍա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը. Ռուբեն Մելքոնյան21:3008.12.24
-
ՍպորտՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի 11-րդ տուրն ավարտվեց Գուկեշ Դոմարաջուի հաղթանակով21:1208.12.24
-
ՄիջազգայինՑնծություն և կրակոցներ. տապալում և հրկիզում են Ասադի հոր արձանը Ղամիշլիի քրդերը19:5408.12.24
-
ՀասարակականԴսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառում․ կան վիրավորներ19:1708.12.24
-
ՀասարակականԿոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին18:0008.12.24
-
ՄիջազգայինԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում17:2908.12.24
-
ՔաղաքականՀՀ-ի և Օմանի ԱԳ փոխնախարարներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին16:4808.12.24
-
ՀասարակականԽոշոր վթար՝ Արմավիրում. բախվել են «Kia Forte»-ն և «Nissan Rogue»-ը. վերջինը շրջվել է. կան վիրավորներ15:4708.12.24
-
ՔաղաքականՄեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան15:2108.12.24
-
ՀասարակականՈսկետափում բախվել են «Toyota»-ն և «Լադա»-ն․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց14:2208.12.24
-
ՀասարակականԱրարատում աղբատարի վարորդը և աշխատակիցը փողոցում ընկած հայտնաբերել են հնդիկ գործընկերոջը13:2908.12.24
-
ՀասարակականԵրևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք13:1008.12.24
-
ԱշխարհԽելահեղ պար՝ ձյունածածկ լեռներում. բալետի ռուս պարուհին «հալեցնում» է սառույցը12:4108.12.24
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը Ռուսաստանից
Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կառավարությունները փոխադարձ համաձայնությամբ արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը Ռուսաստանից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Գործակալությունը ներկայացնելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունը՝ հայտնում է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան փոխհամաձայնությամբ սահմանել են միջոցառումների երկու շարք, որոնք ուղղված են ալյումինի, պղնձի և նիկելի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։
«Դրանք նաև սահմանափակում են Ռուսաստանից ալյումինի, պղնձի և նիկելի օգտագործումը մետաղների համաշխարհային բորսաներում և ածանցյալ գործիքների առևտրում»,- նշված է ԱՄՆ ֆիննախի հաղորդագրությունում։
Ամերիկյան նախարարությունը մանրամասնել է, որ Վաշինգտոնի և Լոնդոնի նախաձեռնության արդյունքում մետաղների այնպիսի բորսաների, ինչպիսիք են London Metal Exchange-ը (LME) և Chicago Mercantile Exchange-ը (CME), կարգելվի ալյումինի, պղնձի և նիկելի նոր խմբաքանակներ ընդունել Ռուսաստանից։
Սահմանափակումները կկիրառվեն 2024 թվականի ապրիլի 13-ից հետո արտադրված մետաղների նկատմամբ։ Միաժամանակ, նախարարությունը նշում է, որ որոշ դեպքերում բացառության կարգով կարող է թույլատրվել ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հաստատել է, որ մասնակցում է այս նախաձեռնությանը։
«London Metal Exchange (LME) և Chicago Mercantile Exchange (CME) բորսաներն այլևս չեն իրականացնելու Ռուսաստանում արտադրված ալյումինի, պղնձի և նիկելի նոր խմբաքանակների առևտուր»,- նշված է բրիտանական կողմի հաղորդագրությունում։
- 12:41 08.12.24 Խելահեղ պար՝ ձյունածածկ լեռներում. բալետի ռուս պարուհին «հալեցնում» է սառույցը Կարդալ ավելին
- 19:30 06.12.24 Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները Կարդալ ավելին
- 16:28 06.12.24 Արդեն վախենում են Թրամփից. մահաբեր թմրանյութերը Մեքսիկայից չեն հասել ԱՄՆ Կարդալ ավելին
- 10:25 06.12.24 92 տարեկանում բիզնես է սկսել. սիրով՝ Վլադիմիր Պետրովիչից Կարդալ ավելին