Լրահոս
Միջազգային
22:39
24.01.25
543

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել

Img default alt hy

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նա մանրամասնել է. «Թրամփի վարչակազմը ձերբակալել է 538 անօրինական ներգաղթյալների, այդ թվում՝ ահաբեկչության մեջ կասկածվող, Tren de Aragua խմբավորման չորս անդամների և մի քանի անօրինական միգրանտների, որոնք դատապարտվել են անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների համար։ Թրամփի վարչակազմը նաև արտաքսել է հարյուրավոր անօրինական ներգաղթյալների ռազմական ինքնաթիռների միջոցով: Պատմության մեջ ամենամեծ զանգվածային արտաքսման օպերացիան արդեն ընթացքի մեջ է: Խոստումները կատարվում են»։