Լրահոս
Միջազգային
13:24
14.05.26
508

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համաձայնության են եկել՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

«Երկու կողմերը համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սպիտակ տանը նաև նշել են, որ կողմերը համակարծիք են, որ «Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգակիրների ազատ մատակարարումներին աջակցելու համար»։

Թրամփը Պեկինում լավ հանդիպում է անցկացրել Սի Ծինփինի հետ. կողմերը պայմանավորվել են ամրապնդել տնտեսական համագործակցությունը։ Այս մասին ասված է հանդիպման արդյունքներով Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN հեռուստաընկերությունը։