Լրահոս
Աշխարհ
17:41
14.03.25
140

Ամերիկյան ինքնաթիռն այրվել է օդանավակայանում

 

Ամերիկյան ավիաուղիների ինքնաթիռ է հրդեհվել Դենվերի օդանավակայանում: Կոլորադո Սփրինգսից Դալլաս չվերթ կատարող Boeing 737-800-ը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Դենվերում այն բանից հետո, երբ անձնակազմը հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին: Օդանավի շարժիչներից մեկը բռնկվել է վայրէջքից հետո դեպի տերմինալ շարժվելիս: Բոլոր 172 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները արագ տարհանվել են: 20 մարդ թեթև վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայտնի է, որ վայրէջքից առաջ ինքնաթիռը մեկ ժամ օդում է եղել՝ չվերթից շեղվելու պատճառով: Շարժիչի բռնկման պատճառները պարզվում են: