Լրահոս
Քաղաքական
21:27
12.05.26
370

Ալիևի նպատակը մեր հողեր «մեքենաներով» վերադառնալն է. Նարեկ Կարապետյանը՝ սպասվող վտանգների մասին

Img default alt hy

Ալիևը հայտարարել է, որ պետք է իրենք վերադառնան իրենց պատմական հողեր, ոչ թե տանկերով, այլ իրենց մեքենաներով, ի նկատի ունի մեր հողերը։ Այս մասին Բերդում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Այժմ ես գտնվում եմ մի համայնքում, որտեղ այս հարցը լուծված է եղել։ Այս համայնքին ու Գորիսին ժամանակին որքան ուզել են համոզել, ճնշել, ուժ կիրառել, չի ստացվել։ Ինչու՞, որովհետև նրանց համոզածը այստեղ չի անցել ո՛չ սովետի ժամանակ, ո՛չ հիմա։ Սա պատմականորեն հայկական տարածք է։

Դուք գիտեք` ինչպես անեք, որ մեր երկիրը չփոքրանա, այնպես եք արել, որ սահմանն այստեղով է գնում ու մի թիզ հող առանց պայքար չեք հանձնել, սովորացրեք Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մեր պայքարը էս մարդկանց թույլ չտալու համար է, որ չգան, եթե իշխանությունը վերարտադրվի շատ արագ Սահմանադրություն է փոխվելու, եթե փոխեցին, շատ արագ նոր պահանջ է գալու՝ իբր իրենց վերադարձը, խոսեք, բացատրեք բոլորի հետ, որ թուրքերը ունեն քաղցր լեզու, բայց դառը մտքեր»,-ասել է նա։