-
Հասարակական
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. բժիշկներն արձանագրել են նրա մшhը
23:4517.04.25 -
Միջազգային
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թեթևացնո՞ւմ է ԱՄՆ-ը. Ուկրաինայի հարցով բանակցություններ՝ Փարիզում
23:0017.04.25 -
Քաղաքական
Ջահակիր դառնալ ցանկացող երիտասարդները շատանում են. համազգային միակ միջոցառումը՝ Ապրիլի 24-ին ընդառաջ
22:3017.04.25 -
Քաղաքական
Գյումրիում տապալումից հետո ՔՊ-ն այլ ծրագիր է մշակում. միանձնյա որոշումներ չեն լինելու
22:1517.04.25 -
Իրավական
Ենթադրաբար ապօրինի գույքը պետք է ուղղակի կապ ունենա անձին վերագրվող հանցանքի հետ. սահմանադրագետ
21:4517.04.25 -
Քաղաքական
Փաշինյանն Ալիևից երաշխիքներ է ստացե՞լ. սկանդալային հայտարարությունը կրկնում է ՀՀ վարչապետը
21:3017.04.25 -
Քաղաքական
Նիկոլը դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին․ Անդրանիկ Թևանյան
19:4517.04.25 -
Քաղաքական
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թուրքիայո՞ւմ. Թբիլիսիում եռակողմ հանդիպում է
19:3017.04.25 -
Արտաքին քաղաքականություն
Մենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին. Զախարովա
18:3417.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր տագնապ և լարված սպասում. «Պատերազմ չի լինելու»,- խոստանում է Փաշինյանը
18:3017.04.25 -
Հասարակական
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին
18:1517.04.25 -
Քաղաքական
Էս երկրում մենակ մարդն ա էժան. քաղաքացիները սարսռած են ապրանքների թանկացումից
18:0017.04.25 -
Քաղաքական
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Փաշինյան
17:4517.04.25 -
Քաղաքական
Մանրամասներ՝ Թբիլիսիում կայացած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումից
17:3417.04.25 -
Քաղաքական
Փարաքարում հանգիստ շունչ են քաշում և սպասում 2026-ի ընտրություններում ՔՊ-ի վերջնական տապալմանը
17:1517.04.25
Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 միլիոն դրամով․ Ինչ է նշված նրա հայտարարագրում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի վերջի դրությամբ 3 վարկ ունի, որի մայր գումարի մնացորդների գումարը կազմել է շուրջ 63․7 մլն դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկացել է 2023 թվականի վերաբերյալ Սիմոնյանի հայտարարագրից, որը ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Վարկերից 2-ը նա վերցրել է բնակարան գնելու համար․ տարվա ընթացքում շուրջ 9 մլն դրամ է ուղղել վարկերի մարումներին։ ԱԺ նախագահը Երևանի Կենտրոնում միանձնյա սեփականության 1 բնակարան ունի, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Սիմոնյանը Երևանի կենտրոնում առանձնատուն է շահագործում 90 և ավելի օր։ Խոսքը, հավանաբար, կառավարական ամառանոցի մասին է, որը պատկանում է պետությանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով։ Տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 17 մլն 944 հազար դրամ, իսկ նախորդ տարի նա ստացել էր 14 մլն 406 հազար դրամ։
Բացի այդ, Սիմոնյանը Վոլոդյա Հովհաննիսյանից ստացել է 240 հազար դրամ, Գեղամ Սիմոնյանից` 814 հազար դրամ, լրագրող Անի Գևորգյանից` 240 հազար դրամ։ Ալեն Սիմոնյանը վերը նշված անձանց դատի էր տվել վիրավորանքի և զրպարտության համար։ Անի Գևորգյանը լրագրող է, Գեղամ Սիմոնյանը operative.am կայքի ներկայացուցիչը, իսկ Վոլոդյա Հովհաննիսյանը պահեստազորի սպա է, որին Ալեն Սիմոնյանը դատի էր տվել «Հայելի» մամուլի ակումբի եթերում արված հայտարարությունների համար։
Բացի այդ՝ Ալեն Սիմոնյանը ֆինանսների նախարարությունից ստացել է շուրջ 3 մլն 300 հազար դրամ և Հայէկոնոմբանկից վարկ՝ շուրջ 353 դոլար։ Ալեն Սիմոնյանը փոխառություն է տվել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին 53,8 մլն դրամ։ Նա տարեվերջին իր բանկային հաշվին ունեցել է շուրջ 1 մլն 700 հազար դրամ և 24 մլն 800 հազար դրամ կանխիկ գումար։
Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, Freenews հեռուստաընկերության տնօրենն է և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի տնօրենը։ Տեղեկությունը ներկայացված է Ալեն Սիմոնյանի հայտարարագրի շահերի վերաբերյալ հատվածում։ Նա տարվա ընթացքում Freenews հեռուստաընկերությունից ստացել է 8 մլն 192 հազար դրամ աշխատավարձ, 600 հազար դրամ էլ`«ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես տնօրեն։ ԱԺ նախագահի կինը ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից 10 մլն 800 հազար դրամ փոխառություն կամ վարկ է վերցրել, 447 հազար դրամ էլ վերցրել է Ամերիաբանկից։ Տարեվերջին Մարգարյանը 3 մլն 300 հազար դրամ և 1500 դոլար կանխիկ գումար է ունեցել։ Մարիամ Մարգարյանը 2021 թվականին նույն տարվա արտադրության LAND ROVER մեքենա է գնել։
-
11:30 17.04.25 Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար Կարդալ ավելին
-
16:15 12.04.25 Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են․ Բայրամով Կարդալ ավելին
-
14:15 12.04.25 ԱՄՆ 36 կոնգրեսական կոչ է անում ուժեղացնել գերիների ազատման պահանջով ճնշումը Բաքվի վրա Կարդալ ավելին
-
18:00 10.04.25 Հայ-իրանական զորավարժություններ՝ ադրբեջանական դիվերսիայից հետո՞ Կարդալ ավելին