Լրահոս
Հայաստան
21:34
29.05.24
208

Ալավերդիում սով կսկսվի, եթե զիփլայնը մի քանի ժամ կանգնի. Սանահին կայարանը թերակղզի է դարձել

Լոռիում ու Վանաձորում աղետալի ջրհեղեղից գրեթե 4 օր անց դեռ կտրված է 7 բնակավայրերի կապը արտաքին աշխարհի հետ կամուրջների փլուզման պատճառով: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ այդ բնակավայրերը սննդի խնդիր չունեն: Հեղեղված բնակավայրերից 430 մարդ է տարհանվել: Քարկոփ բնակավայրը ամբողջությամբ է դատարկվել, այդ բնակավայրի հետ կապն ապահովող Ախթալայի կամուրջը նույնպես քանդվել է: Այսօրվանից Ալավերդիում գործում է միասնական տեղեկատվական շտաբ աղետի գոտի հայտարարված համայնքների մասին տեղեկություններ տալու համար: