-
Հասարակական
Ապրիլի 23-ին՝ «Ջահերով երթ»․ Երևանում տեղի ունեցավ իրազեկման ակցիա (Տեսանյութ)
22:4518.04.25 -
Տնտեսական
Թող բոլորին տանեն, դատեն. 3-6 տարվա ազատազրկո՞ւմ՝ եկամուտները չհայտարարագրած քաղաքացիների համար
22:2718.04.25 -
Հասարակական
Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Թաթոյան
21:4818.04.25 -
Հասարակական
«AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
21:1218.04.25 -
Հասարակական
«Պլաշչադկա» են տեղափոխել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաները
21:0018.04.25 -
Հասարակական
Մոթել, աղբանոց, հետո՝ ավերակ. Ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհը ե՞րբ կմաքրվի
20:5418.04.25 -
Կրթություն և գիտություն
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
20:4518.04.25 -
Քաղաքական
Սենսացիոն բացահայտումներ է անում Արցախի նախագահը, պայթեցնում՝ Փաշինյանի թիմի մեծ սուտը
20:0918.04.25 -
Հասարակական
Գռզո կոչեցյալ տակա՛նք, ես թքած ունեմ. Խաչատուր Սուքիասյանի ներողությունը չի սփոփում որդեկորույս մորը
19:4118.04.25 -
Քաղաքական
Եռագույնը՝ «Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ
18:4918.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ցնցումներ՝ արցախյան ցավի վրա. ծանր լռությունը խախտում է Արցախի նախագահը
18:3018.04.25 -
Հասարակական
Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար
17:0018.04.25 -
Կրթություն և գիտություն
Մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր
16:4618.04.25 -
Քաղաքական
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
16:2418.04.25 -
Հասարակական
Կրակում են նաև Տավուշում. Մովսես գյուղը՝ թշնամու և խաղաղասերների արանքում
15:4918.04.25
«Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ»․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ:
«Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ:
Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը: Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.
Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր
ազգային և այլ պարերի կատարում,
հայկական և համաշխարհային երգերի կատարում աշակերտների կողմից (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):
Գրականություն
Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաև տարվա հոբելյաններին, օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը):
Բեմականացումներ
Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառանգության հետ:
Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ
Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:
Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում:
Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ, պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը՝
միջոցառման ծրագիրը (սցենար),
10 լուսանկար միջոցառումից,
միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ):
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։
Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը կուսումնասիրի ներկայացված նյութը և կգնահատի այն՝ նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով հետևյալ չափանիշներով՝
ծրագրի բովանդակություն,
լեզվական բաղադրիչ,
երաժշտական բաղադրիչ,
միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:
Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական, միջնակարգ կամ ավագ: ԿԳՄՍ նախարարությունը մինչև հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատություններին կտեղեկացնի արդյունքների մասին»:
-
20:45 18.04.25 Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը Կարդալ ավելին
-
16:46 18.04.25 Մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր Կարդալ ավելին
-
10:49 16.04.25 ԱԹՍ-ների գաղտնիքներ են բացահայտվում «Էլբակյանում». պահանջված մասնագիտությունների կրթահամալիրը Կարդալ ավելին
-
17:28 14.04.25 Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների Կարդալ ավելին