Լրահոս
Տարածաշրջան
22:22
19.06.24
161

Ադրբեջանը զինվելու իրավունք «չի տալիս» Հայաստանին. նոր էսկալացիայի սպառնալիք

Հայ-ֆրանսիական նոր ռազմական համագործակցությունից հետո դիվանագիտական փոխհրաձգություն է սկսվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Նախ Բաքուն Երևանին, հետո Երևանը Բաքվին, ու նորից՝ Բաքուն Երևանին մեղադրել է տարածաշրջանում իրավիճակը միտումնավոր լարելու համար: Երեկ Ադրբեջանը Հայաստանին նոր պատերազմով էր սպառնացել, ինչին ի պատասխան՝ Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը այսօր արձանագրել է, որ Բաքուն ուզում է նոր ագերսիա ձեռնարկել Հայաստանի դեմ այս տարեվերջին՝ վիժեցնելով խաղաղության գործընթացը: Այս հայտարարությունը մերժել է Բաքուն: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պնդել է, թե Երևանը իբր արդարացնում է զինվելու ուղղությամբ ջանքերը։ Ընդամենը Բաքվի նոր հոխորտանքների առիթ են համարում ռազմական փորձագետները «Սեզար» հաուբիցների գնումը: Հայկ Նահապետյանի խոսքով՝ այդ զենքը հայկական բանակում առաջնահերթ մարտավարական խնդիրը՝ օդային պաշտպանությունը, չի կարող իրականացնել, հետևաբար Բաքվին այդ համակարգերի ձեջքբերումը պետք է որ այնքան էլ չանհանգստացներ: