-
ԻրավականՀայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց23:5912.01.25
-
ՀասարակականՀրդեհ՝ Երևանում․ այրվել է երկու տան տանիքը, տներից մեկի սենյակը և խորդանոցը22:0012.01.25
-
ՄիջազգայինԵՄ ԱԳ նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու հարցը19:0012.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ-ում հրդեհները շարունակվում են․ Լոս Անջելեսի տարածքում առնվազն 16 մարդ է զոհվել18:3012.01.25
-
ՔաղաքականԱյս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները. Արա Պողոսյան18:0012.01.25
-
ՀասարակականԲախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն. կա 12 վիրավոր17:4012.01.25
-
ՀասարակականՀրշեջները մարել են Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում բռնկված հրդեհը15:3012.01.25
-
ՔաղաքականՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան14:3012.01.25
-
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Հյուսիսային պողոտայում․ սուպերմարկետի պահեստային հատվածում նկատվել է կրակ ու ծուխ13:3012.01.25
-
ՀասարակականԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված13:0012.01.25
-
ԱշխարհՊատռվել է Բայդենի դիմակը. սկանդալային մանրամասներ է հայտնում Ֆեյսբուքի հիմնադիրը12:3012.01.25
-
Հասարակական2 լեռնագնաց ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի և չեն կարողանում ինքնուրույն իջնել11:0012.01.25
-
ՀասարակականԿոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում22:4011.01.25
-
ՔաղաքականԻնչի՞ց են ահաբեկվել Փաշինյանն ու Ալիևը. Մինսկի խումբն իր վերջին խոսքը դեռ չի ասել22:2011.01.25
Ադրբեջանը ձևափոխում է Արցախի պետական համալսարանի շենքը, ինչպես նաև քանդում է համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները
Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական Համալսարանի շենքում: Ներկայումս Արցախի Պետական Համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ:
Գլխավոր ճակատից արդեն իսկ հեռացվել է հայերեն «Արցախի Պետական Համալսարան» գրությունը։ Հավանական է, կհեռացվի նաև քիչ ավելի ներքև գտնվող «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը:
Արցախի Պետական Համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին և սկզբնապես եղել է «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը», իսկ 1973 թվականին՝ ստացել ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի Պետական Մանկավարժական ինստիտուտ: Վերջին տարիներին համալսարանի շենքը Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից վերակառուցվել էր, ամրակայվել, կառուցվել էին նոր մասնաշենքեր:
Նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը՝ համալսարանն ուներ 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, շուրջ 3000 ուսանող և 200 դասախոս։ Համալսարանի գրադարանն ուներ ավելի քան 100 հազար կտոր գրականություն, հրատարակչություն, որտեղ հրատարակվում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Արցախի համալսարան» պարբերականները: Համալսարանի բակում էր տեղադրված Արցախյան առաջին պատերազմում զոհված 75 ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանը:
Արցախի ամբողջական օկուպացիայից և հայաթափումից հետո դադարեց Արցախի Պետական Համալսարանի գործունեությունը՝ ոչնչացման վտանգի տակ թողնելով ամբողջ ժառանգությունը։ Ադրբեջանական կողմը «նոր համալսարանը» հիմնում է հայկական բնակչությունից զուրկ քաղաքում, համալսարանի ուսանողները պետք է գան Ադրբեջանի այլ շրջաններից, ինչի համար Ստեփանակերտի թաղամասերից մեկը հատկացվելու է նրանց որպես հանրակացարանային տարածք: Վերջին օրերին տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, որ համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները քանդվում են:
Մեր արձագանքը
Ստեփանակերտի 1969 թվականին հիմնադրված համալսարանի վերափոխումը, գրությունների ջնջումը, հարուստ գրադարանի և ենթակառուցվածքների նպատակամիտված ոչնչացումն Ադրբեջանի հայկական հետքի վերացման ծրագրային քաղաքականության հերթական փուլն է։ Այն՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի խախտում է:
- 21:28 08.01.25 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ Կարդալ ավելին
- 11:55 19.12.24 Արցախի թեմի առաջնորդն ու ՄՔԴ նախկին դատախազը քննարկել են արցախցիների՝ հայրենիք վերադարձի իրավունքը Կարդալ ավելին
- 12:23 18.12.24 Ալիևն ասել է՝ որքան հայ է մնացել Արցախում Կարդալ ավելին
- 16:00 17.12.24 Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան Կարդալ ավելին