Լրահոս
Տարածաշրջան
19:30
29.05.24
519

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Img default alt hy

Մայիսի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն։

Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ այցը տեղի է ունենում Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերի հրավերով, նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև ռազմական լայնածավալ վարժանքներ, որին մասնակցում են նաև Ադրբեջանի բանակի զինծառայողները։