Լրահոս
Իրավական
16:45
28.02.24
1 571

Աբովյանում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել․ Armlur

Img default alt hy

Armlur.am-ը գրել է․ «Իրավապահները օրերս աղմկահարույց դեպք են բացահայտել:

Մասնավորապես, այս տարվա փետրվարի 8-ին հաղորդում է ներկայացվում, որ կասկածներ կան, որ Աբովյան քաղաքի բնակիչ Հայկ Գ.-ն իր սեփական երեք երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության է գնացել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց իր երեխաների տվել է կոնկրետ անձի, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել: Արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայկ Գ-ն իր զույգ երեխաներին 2022 թվականին ծնված աղջկան և տղային գումարի դիմաց տրամադրել է իր ընկեր Կարենին, որն էլ գումարի դիմաց սեռական բնույթի գործողություն է կատարել: Բացի այդ իրավապահները պարզել են, որ 2018 թվականին ծնված երեխայի նկատմամբ հայրը, և նրա ընկերը ևս սեռական բնույթի գործողություններ են կատարել:

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կալանավորել են երկու տղամարդկանց, կատարվում է քննություն:

Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտեին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում երկու անձ կալանավորված է։ Երեխայի լավագույն շահից ելնելով՝ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվում»։