Լրահոս
Իրավական
17:31
13.05.26
132

45 և 44 տարեկան հարբած տղամարդիկ Գյուլագարակում վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան (տեսանյութ)

Img default alt hy

Մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ երեք տղամարդկանց միջև Գյուլագարակ համայնքում գործող ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո 45 և 44 տարեկան տղամարդիկ վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Տղամարդիկ հայտնաբերվել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։