Լրահոս
Քաղաքական
23:43
12.05.26
299

2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ «Փաստինֆո»

Img default alt hy

2026 թ-ի հունվար- մարտ ամիսներին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագական կոմիտեի հրապարակումներից։ Հասկանշական է, որ նրանք Հայաստանում անցկացրել են միջինում 38 օր։ Նշենք, որ 2025 թ-ին Հայաստան որևէ ադրբեջանցի չէր այցելել։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հայաստան էին այցելել Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները։ Բացառված չէ, որ խոսքը այդ ծրագրի շրջանակում Հայաստան այցելածների մասին է, սակայն տարօրինակն այն է, որ, ըստ ԱՎԿ-ի, նրանք Հայաստանում անցկացրել են 38 օր։

Հայաստանի նկատմամբ աճել է նաև Թուրքիայի քաղաքացիների հետաքրքրությունը։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այդ երկրից Հայաստան է այցելել 3 025 զբոսաշրջիկ, ինչը 24 տոկոսով ավելի է քան 2025 թ-ի նույն ժամանակահատվածը, երբ մեր երկիր է այցելել 2 422 զբոսաշրջիկ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։