Լրահոս
Հասարակական
17:19
09.02.24
3 697

Քանի՞ մարդ է գրանցվել 20 միլիոն դրամ արժեցող 00 ՕՕ 000 պետհամարանիշ գնելու համար

Img default alt hy

Փետրվարի 1-ից ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին արդեն 610 հայտ կա։

Ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում է, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ է (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար արդեն գրանցվել է 98 հոգի։ 

Այս մասին տեղեկանում ենք auction.mia.gov.am համակարգից։

Թիվը կարող է ամեն վարկյան փոփոխվել, քանի որ գրանցումները շարունակվում են։

Նշենք, որ էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ փետրվարի 2-ին սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր:

Ինչպես տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից, հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։

Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը, որոնք կդրվեն առաջին աճուրդին։

Սահմանվել են հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մեկնարկային գները՝ 10 միլիոնից մինչև 20 միլիոն դրամ:

Աճուրդին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք վճարել են համարանիշի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով նախավճար: